Խիլը Սևիլյայի ակադեմիայի սան է։ Ակումբի երկրորդ թիմի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ Իբիցայի դեմ խաղում[4]։ Դեկտեմբերի 12-ին Խիլը երկարաձգեց իր պայմանագիրը Սևիլյայի հետ մինչև 2022 թվականը[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2019 թվականի հունվարի 6-ին՝ փոխարինելով Վիսամ Բեն ԵդերինԱտլետիկո Մադրիդի դեմ խաղում[8][9]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 25-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[10][11]՝ դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում[12][13]։ Իր առաջին մրցաշրջանում Խիլը 13 անգամ մտավ փոխարինման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[14]։
Խիլը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[15]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ խմբային փուլի Գերմանիայի դեմ խաղում[16]։ 2019 թվականի հուլիսին Խիլը մասնակցեց Հայաստանում կայացած Եվրոպայի Մ19 առաջնությանը[17]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Հայաստանի դեմ խաղում[18]։ Իսպանիան հաղթեց առաջնությունը[19][20]՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային[21][22][23]։
↑«Bryan Gil, renovado hasta 2022». El Sevillista | Noticias del #SevillaFC | Tu pasión es la nuestra (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)